Այսօր իմ քառորյա վերապատրաստման երկրորդ օրն է: Վերապատրաստումը սկսեցինք շրջայցով: Վերապատրաստվողների հետ գնացինք խաղողի և գինու այգի: Ծանոթացանք գինու փոքր գործարանում տեղադրված սարքավորումներին: Իմացանք որ մթերումը, խմորումը, մամլումը, հնացումն ու շշալցումը իրականացնում են հիմնականում դպրոցի սաների օգնությամբ: Գինու դպրոցն նաև ունի իր դեռևս փոքր խաղողի այգին: Գինին վաճառքի ենթակա է, ինչը ողջունելի է, կարող ենք նաև համտեսել:

Վերադարձանք Մայր դպրոց: Գրանցվեցինք wordpress կայքում, բացեցինք ու ակտիվացրեցինք մեր անձնական բլոգները։ Ծանոթացանք բլոգի աշխատասեղանի կառուցվածքին, գործիքներին։

Տեղադրեցինք մեր մշակված թեման։ Կատարեցինք առաջին անհրաժեշտության կարգավորումները։ Այսպիսով սովորեցինք նյութ հրապարակել բլոգում, կցելով տեսանյութ, ձայնանյութ, նկար, նկարաշար և այլն։ Բացեցինք բաժիններ: Խմբավորեցինք մեր հրապարակած նյութը: