Վերապատրաստումը տեղի է ունեցել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կենտրոնական ընթերցասրահի ֆիզիկական միջավայրում: Վերապատրաստող մասնագետ՝ Տաթև Աբրահամյանը գրի առավ մեր տվյալները: Այնուհետև մեզ ծանոթացրեց կրթահամալիրում իրականացվող այլընտրանքային հեղինակային կրթական ծրագրերին, նախագծային ուսուցմանը, ինչպես նաև կրթահամալիրի կարգերին: Տաթև Աբրահամյանը պատրաստակամություն է հայտնել պատասխանել մեզ հուզող հարցերին: Հանգիստ միջավայրում ծանոթանալով ժամանակակից դասավանդման մեթոդներին ոգևորված վերադարձանք տուն: